Պաշտոնական - ՀՀ փոխվարչապետը ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին:

 

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկացրել են, որ Շեյն Ռոզենտալը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա անցած ճանապարհն ու փորձառությունը կօգնեն արդյունավետ գործունեություն ծավալել ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

 

Հանդիպմանը ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն. Ռոզենթալը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը ենթակառուցվածքների զարգացման, կրթության, էներգետիկայի և այլ ոլորտներում:

 

Զրուցակիցներն անդրադարձել են մասնավորապես «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու և սեյսմակայուն դպրոցների կառուցման ընթացքին: Փոխվարչապետը անհրաժեշտ է համարել վերոնշյալ ծրագրերի արագ և արդյունավետ իրականացումը՝ որպես կարևոր ներդրում Հայաստանի հետագա զարգացման գործում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ