Մշակույթ - Պետք է վերամշակել Հայաստանի զինանշանը․Կարեն Աղամյան

Մայիսի 30-ին Տեսակետ մամուլի ակումբում, լրագրղների հետ հանդիպման ժամանակ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը պատմեց մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մշակութային գործիչների հետ հանդիպման տպավորությունների մասին:

 

Կարեն Աղամյանի խոսքով վարչապետից ստացած պատասխաներն իրեն գոհացրել են:

 

«Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումը շատ կարևոր իրադարձություն էր: Այն անցավ անկաշկանդ մթնոլորտում` չնայած ժամանակը չբավականացրեց, որ բոլոր ներկաները բարձրաձայնեն իրենց հուզող հարցերի ու խնդիրների մասին»:

 

Կարեն Աղամյանը բարձրացրել է այն հարցը, որ մեր երկրում պետք է մշակել մի օրենք, որը կհամակարգի ստեղծագործական միությունների և պետության միջև կապը:Նաև անդրադարձ է կատարվել նկարիչների միության և առհասարակ ստեղծագործական միությունների կարգավիճակին։

 

«Անկախության տարիներին այդպես էլ չհստակեցվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործական միություն։ Զարգացած երկրներում ստեղծագործական միությունների և ստեղծագործող անձի մասին օրենքներ գոյություն ունեն, իսկ Հայաստանում դեռ նման բան չկա: Չի կարելի, որ ստեղծագործական միությունը գործի նույն օրենքներով, որոնցով գործում է օրինակ գարեջրասերների հասարակական կազմակերպությունը»,-նշեց բանախոսը։

 

Աղամյանն առաջարկում է նաև վերամշակել Հայաստանի զինանշանը․

 

«Խոսքը զինանշանը փոխելու մասին չէ. առաջարկում եմ պարզապես շտկումներ իրականացնել զինանշանի վրա` պահպանելով Սահմանադրության բոլոր կետերը` զինանշանի հետ կապված»,-հավելեց նախագահը։

 

 

 

Դիանա Հարությունյան

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ