Սպորտ - Հուսով ենք, որ երեք մարզիկներից մեկը կդառնա համաշխարհային բռնցքամարտիկ․Արթուր Գևորգյան

Իսպանիայի Էլչե քաղաքում Արամ Ավագյանը և Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակները տարան պրոֆեսիոնալ ռինգում։ Արամ Ավագյանը մեքսիկացի Էմանուել Լոպեսի հետ մենամարտում նվաճեց WBC վարկածով International Silver գոտին, իսկ Նարեկ Աբգարյանը հաղթեց նիկարագուացի Պաբլո Նարվաեզին՝ պրոֆեսիոնալ ռինգում տանելով իր 9-րդ հաղթանակը: Իսկ մայիսի 26-ին Մոսկվայում Գոռ Երիցյանը 6-րդ անգամ հաղթեց նոկաուտով:

 

Մայիսի 29-ին կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանի, Նարեկ Աբգարյանի, Գոռ Երիցյանի, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի, հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի, Punch Boxing promotion-ի հիմնադիր և հայ մարզիկների պրոմոութեր Արամ Դավթյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը։

 

Մարզիկները պատասխանեցին լրագրողների հարցերին, նշելով որ ապագայում էլ դեռ շատ հաղթանակներ կպարգևեն հայ երկրպագուներին։

 

Ասուլիսի ընթացքում ֆեդերացիայի նախագահը նշեց, որ սա հայկական բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամն է, որ պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները ապրում և մարզվում են իրենց հայրենիքում: Մինչև այսօր պրոֆեսիոնալ ռինգում հաջողություններ ունեցող հայ բռնցքամարտիկները ապրել և մարզվել են Հայաստանից դուրս: Նախագահի խոսքով այս պահին դեռ ունեն 3 ներկայացուցիչ, բայց առաջիկայում կլինեն նաև նոր անուններ։

 

Արթուր Գևորգյանը հավելեց, որ հաջողության հասնելու համար շատ երկար և դժվարին ճանապարհ են անցնում և իրենք հոսով են, որ այս երեք մարզիկներից մեկը կդառնա համաշխարհային բռնցքամարտիկ։

 

 

Punch Boxing promotion-ի հիմնադիր Արամ Դավթյանի խոսքով համագործակցությունը տղաների և ֆեդերացիայի հետ լավ է ընթանում։ Նրա խոսքով արդեն շատ լավ արդյունքներ ունեն։ Նա նշեց, որ այս շրջանում նախապատրաստվում են հունիսի 29-ին Մադրիդում կայանալիք Նարեկ Աբգարյանի գոտու համար մենամարտին:

 

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի խոսքով այս գոտու հաղթանակը նվեր էր Հայաստանի կառավարության համար: Մարզչի խոսքով սա թիմային հաղթանակ էր։

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ