Մամուլ - ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. տուժածներ չկան

Մայիսի 28-ին, ժամը 08:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Ռյա Թազա-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ-ին «DAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

ՃՏՊ-ի հետևաքով տուժածներ չկան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ