Մամուլ - ՃՏՊ Թումանյան փողոցում. կա տուժած

Մայիսի 27-ին, ժամը 18:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 



Պարզվել է, որ Mercedes C մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Բ.-ը վրաերթի է ենթարկել Ս. Մ.-ին (1938թ.) և բախվել կայանած Chevrolet sedan (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), Mercedes E (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), և Mercedes C մակնիշերի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաներին:

 

Փրկարարները Ս.Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ