Միջազգային - Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպեն

Թուրքիայի ԱԳՆ կայքը հաղորում է, որ Սիրիայի հարցերով թուրք-ամերիկյան աշխատախումբը Անկարայում հանդիպման ժամանակ մշակել է Մանբիջում կայունության ու անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին ճանապարհային քարտեզի հիմնական կետերը։ 

 

«Թուրք-ամերիկյան աշխատախումբը հանդիպում է իրականացրել՝ Սիրիայի մասին բանակցությունները շարունակեու ու այլ երկկողմանի հարցերի շուրջ։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ու ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հանդիպելու են հունիսի 4-ին՝ աշխատախմբի ռեկոմենդացիաները քննարկելու համար»,- պատմել են ԱԳՆ-ում։

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ մտադիր է Սիրիայի սահմանամերձ տարածքների հանդեպ ամբողջական հսկողություն սահմանել, խոստանալով Աֆրինի գրավումից հետո շարունակել «Ձիթապտղի ճյուղ» գործողությունը քրդական դիմադրության հենակետ Մանբիջ քաղաքում։Էրդողանը նաեւ քննադատել էր Վաշինգթոնին՝ նրան մեղադրելով «ահաբեկիչներին աջակցելու մեջ»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ