Սպորտ - Գեղարդ Մուսասին Bellator-ի նոր չեմպիոն(տեսանյութ)

Խառը մենամարտերի հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասին, ով ներկայացնում է Հոլանդիան, հաջող է հանդես եկել Լոնդոնում կայացած «Bellator 200» մրցաշարի գլխավոր մենամարտում:

 

32-ամյա Մուսասին առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել բրազիլացի Ռաֆայել Կարվալիոյին և նվաճել միջին քաշային կարգում մրցաշարի չեմպիոնի գոտին:

 

 

 

Մուսասին, այս կերպ, տարել է իր 7-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ Կարվալյոն կրել է կարիերայի երկրորդ պարտությունը:

 

Մուսասին ավելի վաղ հայտարարել էր, որ «Bellator»-ի հետ իր պայմանագրի ավարտից հետո մտադիր է հեռանալ խառը մենամարտերից:

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ