Մշակույթ - Թուրքիայում հայկական եկեղեցու շենքը վերածվում է գրադարանի

Թուրքիայում հայկական եկեղեցու շենքը վերածվում է գրադարանի, որը բաց է լինելու 24 ժամ: Կեսարիայում գնտվող Սուրբ Մարիամ եկեղեցին, որը որպես եկեղեցի գործել է մինչև առաջին համաշխարհային պատերազմը, իսկ դրանից հետո օսմանյան կայսրության համար այն ծառայել է որպես ոստիկանութայան, այնուհետև քաղաքապետարանի պահոց, իսկ 1961թ.-ին այն հանձնվել է սպորտի և երիտսարդության նախարարությանը, ու ծառայել է որպես սպորտային կենտրոն:

 

Այժմ եկեղեցու շենքը հանձնվել է Կեսարիայի քաղաքապետարնին 25 տարի ժամանակով և այն կծառայի որպես գրադարան: Եկեղեցու շենքի օգտագործվող տարածքը կազմում է 1400 քմ, եկեղեցում դեռևս պահպանվում են մկրտության համար նախատեսված ավազանը , խորանը : Եկեղեցին կառուցվել է Կարապետ Զարդարյանի անձնական միջոցներով 1800-ական թվականներին (թուրքական աղբյուրներին տարեթվի հարցում չեմ վստահում):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ