Սպորտ - ՀՀ զինված ուժերի մարզիկները նվաճել են միջազգային առաջնության մեդալներ

ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողների հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմը մայիսի 14-ից 20-ը մասնակցել է Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը, որը կազմակերպում է Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM):

Առաջնությանը, մասնակցել են օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, հրավիրված են եղել 22 պետությունների 153 մարզիկներ:

 

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված է եղել 9 մարզիկ: Թիմի մարզիչը ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն է:

Առաջնությանը մասնակցած հայ մարզիկ-զինծառայողները նվաճել են 1 ոսկե (Ռուդիկ Մկրտչյան, 55կգ քաշային կարգում), 1 արծաթե (Ասլան Պողոսյան, 67կգ քաշային կարգում) և 3 բրոնզե մեդալներ (Արարատ Մանուչարյան 60կգ քաշային կարգում, Արմեն Հակոբյան` 72կգ քաշային կարգում, Էդուարդ Սարգսյան` 82կգ քաշային կարգում):

 

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին միջազգային կարգի մրցավար Գուրգեն Սահակյանն արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ