Պաշտոնական - ԿԳ նախարարը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության հրավերով մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու 2018 թվականի մայիսի 23-25-ը Փարիզում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10–րդ Նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից, նախարարական գագաթաժողովին մասնակցելու են Բոլոնիայի գործընթացում ընդգրկված 48 երկրների շուրջ 100 պատվիրակներ, կրթության և գիտության նախարարներ: Կրթության ոլորտի պատասխանատուները քննարկելու են Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարձրագույն կրթության զարգացմանն ուղղված նոր քաղաքականության մշակմանը, մասնավորապես ուսանողների շարժունությանը, փոխանակման ծրագրերին, կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներին և ինտեգրացիոն զարգացումներին վերաբերող հարցեր:

 
Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է փարիզյան կոմյունիկեի և Բոլոնիայի քաղաքականության 5-րդ համաժողովի հռչակագրի ընդունումը։

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ