Մշակույթ - Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Բելառուսական Գորոդոկ քաղաքում կայացել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրի-հուշարձանի բացումը:

 

Հուշարձանի բացումը կայացել է գերմանական շրջափակումից Գորոդոկի ազատագրման 75-ամյակի առթիվ: 

 

Հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվել Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, մարշալ Բաղրամյանի թոռը՝ Հովհաննեսը:

 

 

Բրոնզե կիսանդրին ավելի քան 200 կգ է կշռում: Քանդակի հեղինակներն են քանդակագործ Սպարտակ Հարությունյանը և Բելառուսի Ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ