Սպորտ - ՈւԵՖԱ-ն վարույթ է իրականացնում «Շիրակ» ակումբի դեմ

Մայիսի 12-ին Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր «Շիրակ» ակումբի աշխատակցի կողմից «Բանանցի» ֆուտբոլիստին կաշառելու փորձի մասին. «Կան ձայնագրություն, հաղորդագրություններ միմյանց մեջ: Հազար դոլար խաղից առաջ պետք է տար, մնացածը՝ խաղից հետո»։ Այդ սկանդալից հետո տեղի էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի որոշումը, որով Հայաստանի առաջնությունում «Շիրակից» հանվել է 12 միավոր, իսկ Արարատ Հարությունյանը ցմահ որակազրկվել է:

 

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայացել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանի լրագրողների հետ հանդիպումը որտեղ ՀՖՖ-ի անդամները լրագրողներին ներկայացրել են «Շիրակի» գործով փաստերը, խոսակցությունների «screen shoter»-ը, լրագրողները լսեցին նաև ձայնագրությունները: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն արդեն վարույթ է իրականացնում «Շիրակ» ակումբի դեմ և 15-օրվա ընթացքում մանրամասներ կհրապարակեն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ