Մշակույթ - Նախիջևանում քրիստոնեական որևէ հուշարձան գոյություն չունի

Լույս են տեսել նախիջևանագետ Արգամ Այվազյանի «Գողթն. ազգագրական մասունքներ», «Կենսամատենագիտություն» և «Նամականի» գրքերը: Հեղինակը ներկայացրեց, Նախիջևանի մշակութային ժառանգությունից պահպանված, և դեռ չլուսաբանված էջերը:

 

«Գողթն» գրքում տասնհինգ նոր ազգագրական նյութեր են զետեղված, որոնցից 9-ը՝ առաջին անգամ: Գիրքը պատկերազարդ է, դրանում ավելի քան 620 լուսանկարներ կան:

 

«Նամականի»-ում հեղինակի՝ 400-ից ավելի նամակներ են, աշխարհի տարբեր գիտնականների, Հայաստանի պատկան մարմինների հետ նամակագրությունը:

 

«Կենսամատենագիտության» դեպքում Այվազյանը նշեց, որ դուրս է եկել ընդունված շրջանակներից, մասնագիտական տեսակետից ներառել է բավական թվով նորություններ, դրանում մոտ 500-ի չափ փաստաթղթեր ու լուսանկարներ են ներառված, նաև մամուլում կամ գիտական հանդեսներում հրատարակված գրքերի գրախոսականներնեն ներառված:

 

Նախիջևանագետը նշեց, որ հիմնականում քրիստոնեական հուշարձանները վերացան, իսկ հնագիտական հուշարձանները՝ բերդերը, կամուրջները պահպանվում են, և դրանք վերագրվում են ադրբեջանական մշակույթին:

 

«Քրիստոնեական որևէ հուշարձան՝ եկեղեցիներ, վանքեր, գերեզմաններ և այլն, Նախիջևանի տարածքում այլևս գոյություն չունի։ Մարդկային եղեռնից հետո մեր մշակույթի ավերման երկրորդ փաստը կարելի է սա համարել, ընդ որում՝ դա կատարվեց ազատ, անկախ Հայաստանի գործունեության ժամանակ, և ցավոք երեք նախագահների օրոք, ոչ մի անգամ չբարձրաձայնվեց այդ մասին»:

 

Դիանա Հարությունյան

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ