Պաշտոնական - Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է.

 

«Շնորհավորում եմ ձեզ վերջերս կայացած ընտրությունների կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում համագործակցությանը, ներառյալ առեւտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:
Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:

Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին»:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ