Հասարակություն - Հավաքարարների «հանցավոր խմբի գործը» վերաքննիչում ավարտվել է

Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲ ընկերության կադրերի պետ Սամվել Պապոյանը և ավտոհավաքակայանի վարիչ Միսակ Հարությունյանը Կենտրոնի դատարանի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին դատապարտվել էին վեց ամիս ժամկետով ազատազրկման, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով մեկ տարի ժամկետով:

 

Ըստ մեղադրանքի, Միսակ Հարությունյանը գլխավոր ինժեներ Տիգրան Հովհաննիսյանի, պահեստապետ Գարեգին Գասպարյանի, ավագ դիսպետչեր Հունան Տեր-Հովհաննիսյանի հետ, տնօրեն Արթուր Հովհաննիսյանի ցուցումով ամեն ամիս կազմել, ստորագրել, տնօրենի հաստատմանն են ներկայացրել ընկերության վառելիքի բաշխման թերթիկները, պահանջագրերը, «ներառելով ակնհայտ կեղծ պահանջագրերը» վառելիքի փաստացի ծախսված քանակից ավելի քանակի տվյալներով: Ընդհանուր, հաշվարկված գումարը եղել է 123.905.805 դրամ։ 

 

Պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մերի Ալավերդյանը վերաքննիչ քրեական դատարանից պահանջել էր բեկանել Կենտրոնի դատարանի դատավճիռը, արդարացնել, կամ նշանակել տուգանք, կամ պայմանականորեն չկիրառել նշյալ պատիժը: Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 7-ին անփոփոխ է թողել դատավճիռը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ