Սպորտ - Ջրացատկի Հայաստանի առաջնության հաղթողները

Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 13-ին կայացել է ջրացատկի Հայաստանի առաջնությունը՝ բոլոր տարիքային խմբերի համար:

 

Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մեծահասակների 3 մետր ոստնակացատկում հաղթել է Վլադիմիր Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վարտան Բայանդուրյանը, իսկ Ազատ Հարությունյանը եզրափակել է լավագույն եռյակը:

 

10 մետր աշտարակացատկում Հայաստանի չեմպիոն է դարձել Լև Սարգսյանը, Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վարդան Բայանդուրյանն արժանացել է բրոնզե մեդալի:

 

Առաջնությանը մասնակցել են տարբեր տարիքային խմբերի ավելի քան 30 մարզիկներ։

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ