Հասարակություն - Արվեստագետի անդրադարձը Թավշյա հեղափոխությանը

Արվեստագետ, ազատամարտիկ Արայիկ Հովհանիսյանը, վերջին շրջանում Հայաստանում կատարվող իրադարձությունների ընթացքում մեծ ակտիվություն ցուցաբերաց ակտիվիստներից է։

 

Tesaket.info-ի հետ զրույցում արվեստագետը կիսվել է իր մտքերով։

 

«Երբ սկսվեց համազգային շարժումը, սկզբում փորձում էի հեռվից հետևել բոլոր գործընթացներին, սակայն չկարողացա երկար հեռու մնալ։ Այսքան համախմբված երբեք չէի տեսել մեր ժողովրդին, ինչպես նաև ամբողջ սփյուռքին։ Մտավախություն կար, որ նորից կկրկնվի մարտի 1-ը, սակայն Փաշինյանը և իր թիմը շատ խելացի գործեցին և հասան նրան, որ տեղի ունեցավ սիրո և համերաշխության հեղափոխություն»։

 

«Շատ ուրախ եմ ու հպարտ, որ հայ ժողովուրդը, ում ես անվանում էի «քնած մանուշակներ», վերջապես հասկացավ, որ տանը նստելով ոչ մի հարց չի լուծվի, և վերջապես որոշեց ոտքի կանգնել և համախմբվելով տեր կանգնել իր երկրին»։
Արվեստագետի խոսքով , ցավալի է որ ժողովրդի կողքին չկանգնեցին շատ անվանի դերասաններ, երգահաններ, երգիչներ և արվեստի շատ ներկայացուցիչներ։

 

Ազատամարտիկը նաև ցանկացավ խոսել Մայիսի 1-ին Ազգային Ժողովում կայացած նիստի ժամանակ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արմեն Սաղաթելյանի, իր խոսքով անթուլյատրելի ռազմական գաղտնիքի հրապարակմանը։
«Ես որպես ազատամարտիկ և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից շատ բարկացած եմ, որ Արման Սաղաթելյանը իրեն թույլ տվեց, ներկայացնելու այնպիսի ռազմական գաղտնիք, որը կվնասի մեր սահմանում կանգնած զինվորի կյանքը, և դա այն դեպքում, երբ Ազգային ժողովում նստած գեներալներն ու հրամանատրներն անգամ իրենց թույլ չեն տալիս նման կարևոր ռազմական տեղեկատվությունը հրապարակել»

 

Արայիկ Հովհանիսյանին անհանգստացրել էր, նաև ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարությունը խաղաղապահ զորքերում ծառայող զինվորների պատժի վերաբերյալ․

 

«Մենք երբեք թույլ չենք տա, որ ժողովրդի կողքին կանգնած զինվորներից մեկն անգամ ենթարկվի պատասխանատվության։ Նրանք արժանի են միայն մեծարանքի, քանի որ այդ պատասխանատու պահին կանգնել են ժողովրդի կողքին»։

 

«Նիկոլ Փաշինյանը դարձավ այն մարդը, ով կարողացավ առաջնորդ էլ մի ամբողջ ժողովուրդ։ Հիմա ամբողջ աշխարհը զարմացած է, թե ինչպես կարելի է առանց բախումների գնալ իշխանափոխության»
Արայիկ Հովհանիսյանը նշում է, որ համոզված է, նորընտիր Վարչապետը, կարդարացնի իր և իր նման բազմահազար քաղաքացիների հույսերը։

 

Դիանա Հարությունյան

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ