Պաշտոնական - Վիգեն Սարգսյանը բացառեց աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում

 Վիգեն Սարգսյանը վերահաստատեց իր հայտարարությունը, որ բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում: Լրագրողների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց, որ կպաշտոնավարի մինչ նոր նախարարի նշանակումը: «Ես հայտարարել եմ ու նորից պետք է կրկնեմ, որ անթույլատրելի եմ համարում նախարարի հրաժարական, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար»,-ասաց նա:

Նա հավելեց, որ ցանկացած նախարար վարձու աշխատող չէ, այն քաղաքական պաշտոն է, որտեղ թիմի, միասնության և խորը վստահության խնդիր է դրված:«Արդյունավետ նախարար լինել շատ դժվար է, եթե չունես համախոհների թիմ և եթե նույն խնդրին չես ծառայում: Անհնար եմ համարում այս աշխատանքը շարունակելը: Բայց նաև բացառվում է, որ որևէ ձևով ինքնամեկուսացվում եմ այս գործընթացներից: Երկրին, ժողովրդին կարելի է ծառայել ամենատարբեր միջոցներով, պաշտոնը դրանցից մեկն է միայն»,-ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ