Պաշտոնական - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետին․

 «Մենք մոտիկից հետևեցինք Ձեր առաջնորդությամբ տեղի ունեցած ժողովրդական շարժմանը և Հայրենիքում արդարություն հաստատելու Ձեր խոստմանը: Գնահատեցինք Ձեզ, երբ ժողովրդին հեռու պահեցին բռնարարքներից ու արյունահեղությունից և սիրո ու համախոհության ոգին դարձրեցիք ժողովրդական շարժման մղիչ ուժը»:

«Մեր սպասումն է, որ Ձեր խոստումները կյանքի կոչեք՝ բարոյական արժեքներն ու մարդու իրավունքները ամուր պահպանելով: Մեր սպասումն է, որ հայրենիքի ժողովրդի, Արցախի և հայ ազգի գերագույն շահն ու ձգտումները քաղաքական նկատառաումներից վեր դասեք և մեկ հայրենիք ու մեկ ազգ սկզբունքը Հայաստան-Սփյուռք գործակցությանը նոր ծավալ ու որակ տա»,-ասվում է ուղերձում: 

Արամ Առաջինն իր զորակցությունն է հայտնել Փաշինյանին և նրա կառավարությանը՝ նշելով, որ միշտ գործուն մասնակիցն է լինելու հայրենաշինության առաքելությանը։

 

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ