Կրթություն - Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

«Հրաժարական չեմ պատրաստվում տալ որևէ մեկի հորդորով կամ պատվերով»,- ասել է Սահակ Մինասյանը՝ հավելելով, որ կոռուպցիոն սկանդալներ պարբերաբար եղել են բուհում մինչեւ իր գալը, կալանավորվել են մարդիկ կաշառքի համար, իսկ այս շրջանում չեն եղել

Ռեկտորը նշել է, որ իր հրաժարականի պահանջ մի քանիսն են ներկայացնում, որի պատճառն աթոռակռիվն է, իսկ այդ ամենի թիկունքում հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն է: «Ես ունեմ կոլեկտիվ, որը կանգնած է իմ մեջքին»,-ասել է Սահակ Մինասյանը՝ հավելելով, որ իրականում դասադուլ բուհում չկա:

Նշենք, որ այսօր Շիրակի պետհամալսարանում շարունակվել է մի քանի օր առաջ սկսված բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են ռեկտորի հրաժարականը:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ