«Տեսակետ» մամուլի ակումբ - Շուշիի հաղթանակի արգասիքը հզոր բանակն է. Աստվածատուր Պետրոսյան

Մայիսյան տոների՝ Հայրենական Մեծ պատերազմին հայերի մասնակցության և Շուշիի ազատագրման մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և «Արևելք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմաբան Կարեն Սիրունյանը: Կարեն Սիրունյանը նախ անդրադարձավ Հայրենական մեծ պատերազմին և նշեց, որ մենք այդտեղ էլ ենք հաղթել:


«Դա նաև մեր ուժերով ձեռք բերված հաղթանակ է, չեմ փորձի սեփականաշնորհել հաղթանակը, բայց այն մեզ համար, իրոք, հայրենական էր, քանի որ մերոնք մեկնում էին ճակատ մտածելով, որ պաշտպանում ենք մեր հայրենիքի սահմանները»,-ասաց նա և նշեց, որ այդ հաղթանակը մեզ համար հոգեբանական մեծ նշանակություն ուներ՝ Ցեղասպանության բարդույթը մասամբ նաև այդ ժամանակ հաղթահարվեց:


Սիմոնյանի խոսքով՝ մայիսյան մյուս հաղթանակների մեջ այս հաղթանակը մեծ նշանակություն է ունեցել:


«Մեր սերունդը հաղթանակ կրող սերունդ է, ընդհանրապես, հաղթում է համերաշխությունը: Ուրախ եմ, որ մեր սերունդը չի մտածում, որ մենք փոքր ենք, ուժեղ չենք, քանի որ մենք դեռ շատ բան ունենք ապացուցելու: Մեզ պետք է ավելի մարտունակ և ավելի ուժեղ բանակ, ես կողմնակից եմ, որ մենք ունենանք և փայլուն դիվանագիտություն և փայլուն բանակ»,-ասաց նա և կարևորեց սեփական ռազմարդյունաբերության ստեղծումը, քանի որ բանակի հզորությունը կախված է տնտեսական պոտենցիալից:


Խոսելով Հայաստանում կատարվող ներքաղաքական իրադարձությունների մասին՝ պատմաբանն ուրախությամբ նշեց, որ հայ ժողովուրդը այստեղ համախմբվածություն ցուցաբերեց, որը, ընդհանրապես, արցախյան պատերազմից սկսած եղել է:


«Մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ հայը հայի վրա ոչ մի բարոյական և իրավական իրավունք չունի զենք բարձրացնելու: Սա մարտահրավեր է ուղված նաև Ադրբեջանին, մեր համախմբվածությունը ամենաուժեղ զենքն է»-ասաց նա:


Կարեն Սիրունյանը նշեց, որ այս իրադարձությունների արդյունքում միջազգային հարթակներում հայկական գործոնը բարձրացել է: Նա կոչ արեց եկող իշխանություններին փոփոխել մադրիդյան սկզբունքներով առաջնորդվող որևէ փաստաթուղթ:


Նյութն ամբողջությամբ

Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ