Սպորտ - Ֆուտբոլի Երևան քաղաքի երիտասարդական հավաքականը մեկնել է Դոնի Ռոստով

Ֆուտբոլի Երևան քաղաքի երիտասարդական հավաքականը մեկնել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք, որտեղ սույն թվականի 4-12-ը մասնակցելու է ֆուտբոլի «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարին:

 

Երևանի քաղաքապետարանում հավաքականի 17-18-ամյա ֆուտբոլիստներին բարեմաղթանքի խոսքեր է ասել և բարի ճանապարհ մաղթել Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը: Երևանի քաղաքապետի անունից հաջողություն և հաղթանակ մաղթելով մարզիկներին՝ նա նշել է, որ մասնակցությունը նման մրցաշարերին շատ կարևոր է երիտասարդների համար, քանի որ այդ ճանապարհով ստացված փորձառությունն անփոխարինելի է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ