Մշակույթ - ՄՀԵՐԻ ԴՈՒՌԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Գնում են վայրկյանները,

Հաշվարկը սկսված է։

Նավի մեջ ենք Նոյի,

Նախախնամությունն է այսպես։

Եվ հայտնվել ենք բոլորս տապանում՝

Ճակատագրին առերես:

Դեմ -դիմաց ենք ըմբռնման,

Գիտակցման ու փոխզիջման։

Բանականություն եթե կա՝

 Կունենանք մեզ տեսլական։

 Տրված է պահն այսօր

 Հաղթանակի խորհրդով,

Եթե իմաստուն լինենք՝

Մեր առջև է դեպի ծով,

Եթե երազ չէ, այլ իրական

 Եւ նվաճել ենք հաղթանակ,

Ապա գնանք ընդառաջ,

 Չկորցնենք մեր ապագան:

Մեր ձեռքում է այժմ

 Վճիռը մեր լինելիության,

 Ու կհասնենք ճամփեզրին,

Եթե լինենք միաբան:

Միտքն է տարել հաղթանակ,

 Սիրտն է այդպես կամեցել,

 Ազատությունը հայի՝ երբեք ճնշված չի եղել:

Հայու ճիչն է հոգևոր,

Լույսն է պոռտքել ցավերից,

Նոր Հայաստան է այսօր,

 Ու հպարտ է այս պահից:

 Ժամանակի դեմ –դիմաց

 Կանգնած ենք մենք առերես,

 Դառնանք բռունցք անսասան,

 Էլ ո՞վ կարող է դիմադրել մեզ,

 Ժամանակի դեմ- դիմաց

 Կանգնած ենք մենք, ոչ թե ես,

 Կարծես մի պահ զարմացած

Չենք ճանաչում մենք մեզ:

Գնում են վայրկյանները, պարոնայք,

 Հաշվարկը սկսված է,

 Այս անգամ գոնե հասկացեք,

 Մհերի դուռը բաց է:

 

 Հովհաննես Հաճընցի

 2018 ապրիլ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ