Մամուլ - «Ակնկալում եմ, որ Դաշնակցությունը և «Ծառուկյան» դաշինքը իրենց դիրքորոշումը հրապարակային կհայտնեն»

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռևս չգիտի, թե ինչպես են պատրաստվում քվեարկել խորհրդարանական «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությանը: Ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ մինչև մայիսի 1-ը «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն հրապարակային կներկայացնեն իրենց դիրքորոշումը: «Նրանք հիմա իրենց դիրքորոշումը չեն հստակեցրել, և ես ակնկալում եմ, որ Դաշնակցությունը և «Ծառուկյան» դաշինքը իրենց դիրքորոշումը հրապարակային կհայտնեն»,- նշեց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե անգամ «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի աջակցությունը ստանալու դեպքում անհրաժեշտ են լինելու նաև ՀՀԿ-ական պատգամավորների ձայներ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իմաստ ունի, որպեսզի բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեն, և քաղաքացիները փորձեն իրենց պատգամավորների հետ կապ հաստատել և ներկայացնել իրենց դիրքորոշումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ