«Տեսակետ» մամուլի ակումբ - Ապրիլ

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ Ապրիլի 25-ին,

ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Թեման՝ «Վարչապետի հրաժարականը. ինչ տեղի ունեցավ, և ինչ կարելի է ակնկալել: Իրադարձությունների հետագա ընթացքը և հնարավոր զարգացումները»:

Ժամը 12.00 հյուրերն են քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, գրող, երգահան Արսեն Համբարյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը: Թեման՝ «Վարչապետի հրաժարականը. ինչ տեղի ունեցավ, և ինչ կարելի է ակնկալել: Մտավորականների գնահատականները տիրող իրավիճակին. ինչպիսին պիտի լինեն իշխանության ու ընդդիմության հետագա քայլերը՝ ըստ բանախոսների»:

Ժամը 13.00 հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեման՝ «Վարչապետի հրաժարականը. ինչ տեղի ունեցավ, և ինչ կարելի է ակնկալել: Իրադարձությունների հետագա ընթացքը և հնարավոր զարգացումները»:

Ժամը 13.30 հյուրերն են Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, հոգեբան Սամվել Խուդոյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Թեման՝ «Վարչապետի հրաժարականը. ինչ տեղի ունեցավ, և ինչ կարելի է ակնկալել: Մտավորականների գնահատականները տիրող իրավիճակին. ինչպիսին պիտի լինեն իշխանության ու ընդդիմության հետագա քայլերը՝ ըստ բանախոսների»:

Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ