Տարածաշրջան - Համախմբվել և միմյանց հետ երկխոսել. իրանահայության կոչը հայաստանյան իրադարձությունների հետ կապված

Իրանահայ գաղութը, մասնավորապես թեհրանահայությունը խորը մտահոգությամբ հետեւում է հայաստանյան դեպքերին, ցույցերին, որոնք երկրի ներսում տեղի ունեցող դժգոհությունների արդյունք են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանից Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի անունից տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ բնականաբար ցանկացած երկրում եւ ժողովրդի կյանքում լինում են նման երեւույթներ: Հայաստանը բացառություն չէ, մեկ տարբերությամբ, որ Հայաստանում, Արցախում եւ արտասահմանում կանգնած հայությունն այնպիսի մարտահրավերների առաջ է, որոնք պահանջում են համախմբվածություն եւ միասնականություն եւ առկա հարցերի լուծման համար՝ անկեղծ ու սրտանց երկխոսություն:

«Այս օրերը մեզ համար նվիրական են ու սուրբ, որովհետեւ դրանք օծուն են մեր մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների հիշատակով, հետեւաբար  մեր թեմի ողջ ժողովրդի, մշակութային, ընկերային, բարեսիրական, կանանց ու եկեղեցական միությունների անունից կոչ ենք անում հայրենաբնակ մեր ժողովրդի բոլոր զավակներին անխտիր եւ հատկապես երիտասարդությանն, ասելով, որ կիսելով հանդերձ մեր դժգոհություններն ու մտահոգությունները, մենք մեզ հիշեցնում ենք, որ ազգովին հարցեր ունենք՝ Արցախը, Արցախի պաշտպանության նվիրյալ բանակը, ունենք նաեւ Ապրիլյան մեր նահատակների սրբազան կտակը, մեր հայրենիքի, ամբողջական հայրենիքի սիրով տարվող մեր պահանջատիրական պայքարը։ Հետևաբար` մեր սիրո կոչը մեր ժողովրդի զավակներին այն է, որ խոհեմությամբ, համբերատար զսպվածությամբ, մեր երկրի ու ժողովրդի անվտանգության հեռանկարով քով-քովի գանք առանց բևեռացումի գնալու, քանի որ Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, այլ խոսքով, մեկ ընտանիքի ենք պատկանում եւ հետեւաբար մեր հարցերը սեղանի վրա լուծելու հրամայականի առաջ ենք եւ ոչ թե փողոցում։ Համախմբվենք սիրելիներ եւ միմյանց հետ երկխոսենք փոխադարձ սիրո, հարգանքի ու միմյանց ընդունելու սկզբունքով, մանավանդ, որ թշնամին դարանակալ հետեւում է մեր երկրում տեղի ունեցող անցուդարձին: Աստվածային օրհնություն, սեր եւ խաղաղություն մեր երկրին եւ ժողովրդին»,-ասված է հայտարարության մեջ:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք»խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուրհայտարարի գալ չհաջողվեց: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչարեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները`հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթականհանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցներըՀանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայնԷրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ ՆիկոլՓաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրելայդ հատվածից:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ