Մշակույթ - Ֆրանսիական մշակույթը՝ երևանյան մշակութային կենտրոններում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մշակութային ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ֆրանսիական մշակույթի օրերը:

Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված տարաբնույթ միջոցառումներն ամփոփվել են «Փարիզյան երկնքի տակ» խորագիրը կրող համերգային ծրագրով: 

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցն իր հերթին, ավանդույթի համաձայն, նույնպես միանալով մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակին, հանդես է եկել դպրոցում ֆրանկոֆոնիայի ամփոփիչ համերգով: 
Երաժշտական դպրոցների դափնեկիր լավագույն սաները ներկայացրել են ֆրանսիացի հեղինակների վոկալ-երաժշտական ստեղծագործությունները:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի առիթով մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններում միջոցառումները կշարունակվեն մինչ ապրիլի վերջը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ