Միջազգային - Ռուսաստանը օգնեց. Ալիեւը սպասում է հրամանի

lragir.am-ը գրում է. «ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է արեւմտյան դիտորդներին, ովքեր խիստ գնահատականներ են տվել Ադրբեջանի նախագահի ընտրությանը: Նա ասել է, թե այդ դիտորդները ժամանել են նախատրամադրված, նրանց նպատակն ընտրությունները սեւացնելն է:

 Ադրբեջանում ընտրություն որպես այդպիսին չկա, ինչպես Հայաստանում ու Ռուսաստանում, եւ բնական է, որ Զախարովան պետք է պաշտպաներ այս երկրների «սուվերեն դեմոկրատիան»: Սակայն Ադրբեջանի դեպքում առկա է առավել լայն համատեքստ, կապված Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների եւ մասնավորապես տարածաշրջանում Ռուսաստանի խնդիրների հետ:Ալիեւը մի քանի ամսով առաջ տվեց ընտրությունը, որն անկասկած կապված էր միջազգային բուռն ու դինամիկ զարգացումների հետ: Հոկտեմբերին հերթական ընտրության անցկացումը կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, այդ թվում ռազմա-քաղաքական առումով:Մյուս կողմից, Ալիեւի վերարտադրությունը նրան դնում է որոշակի խնդրի առաջ: Բանն այն է, որ նա Ղարաբաղի խնդրում իր պահանջների նշաձողը բարձրացրել է ընդհուպ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների, դա դարձնելով յուրահատուկ նախընտրական խոստում Ադրբեջանի ժողովրդի առաջ: Նա կարող էր հեռանալ ու պաշտոնը փոխանցել օրինակ իր կնոջը, այդպիսով ազատվելով իր պահանջների բեռից, բայց կրկին դառնալով նախագահ՝ կամ պետք է կատարի այդ խոստումը, այսինքն սկսի ռազմական գործողություններ, կամ փրկի դեմքն ինչ որ պատրվակով:Բայց պատերազմ սկսելը խնդրահարույց է, քանի որ Ալիեւին անհրաժեշտ է երաշխավոր ու իր այդ իրավունքի ճանաչում, որը ներկայում խնդրահարույց է:

 Եվ ահա այստեղ կրկին օգնության հասավ Ռուսաստանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում կառավարման խորհրդարանական կարգի անցնելու նախօրեին հրապարակեց «հայաստանցի լրագրողների հետ հարցուպատասխանը», որում խոսվում էր նաեւ Ղարաբաղի խնդրի մասին: Նա հիշել էր 2011-ի Կազանի փաստաթուղթը, ասելով, թե կողմերը մոտ էին ստորագրելուն, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ լրացուցիչ հարցեր ծագեցին, եւ դա բնական է: Նա ասել է, որ աշխատանքը կարելի է շարունակել:Կազանի փաստաթղթի մասին խոսելու կարիք չկա, բավական է միայն նշել, որ այնտեղ բացակայում է Ղարաբաղի կարգավիճակը: Հայաստանը ներկայում պնդում է հենց կարգավիճակի առաջնահերթ լուծումը, ինչը Ադրբեջանը չի ընդունում:Ակնարկելով Կազանի պլանի մասին, Լավրովն այսպիսով օգնում է Ալիեւին՝ հիմնավորել բանակցային գործընթացի շարունակումը: Դա Ալիեւի փրկությունն է, նրան ոչ թե բանակցությունն է պետք որպես այդպիսին, այլ բանակցության փաստը, մինչեւ ստանա պատերազմի հրամանը»:

 

Մանրամասները` այստեղ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ