Տարածաշրջան - Կարո Փայլանը կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Անկարայի հանրապետական դատախազությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 պատգամավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով պահանջագիր է պատրաստել: Պատգամավորների շարքում է նաև Գարո Փայլանը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով «Անադոլու» գործակալությունը:

Կարո Փայլանն ու Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մյուս անդամները մեղադրվում են «թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետությունը, կառավարությունը, պետության զինվորին կամ անվտանգության համակարգը հրապարակայնորեն ծաղրելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու», «քաղաքական կուսակցությունների կանոններին հակառակ գործելու», «հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ:

Կարո Փայլանի դեմ նախապատրաստված պահանջագրում, մասնավորապես, նշվում է, որ նա 2017 թվականի մայիսի 1-ին Կանադայում տված հարցազրույցում իր արտահայտած մտքերով «հրապարակայնորեն ծաղրել է թուրքական ազգը, Թուրքիայի Հանրապետությունը և կառավարությունը» ու «վիրավորել հանրապետության նախագահին»:

Պահանջագրերով, համաձայն երկրի սահմանադրության 83-րդ հոդվածի, նախատեսվում է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից: Դրանք մեջլիսի նախագահությանը ներկայացվելու նպատակով ուղարկվել են Թուրքիայի արդարադատության նախարարությանը

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Սիրիայում թուրք զինվոր է մահացել

Վրաստանը Ռուսաստանից 144 մլն խմ գազ կգնի

Նոր զարգացումներ Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ. Ադրբեջանը վերսկսել է աշխատանքները

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ