Ժամանց և շոու բիզնես - Սպիտակամաշկ մոդելը սևամորթ է դարձել և մկրտվել է

Գերմանացի մոդել Մարտինա Բիգը սպիտակամաշկ է ծնվել, սակայն սակայն մաշկի գույնը փոխելու համար բազմաթիվ ներարկումներից հետո սևամորթ է դարձել։ Հետո նա Քենիա է մեկնել և մկրտվել՝ տեղաբնիկ սուահիլի ժողովրդի անուններից մեկը վերցնելով։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։

 

https://instagram.fevn2-1.fna.fbcdn.net/vp/c8c555d118a40e7dddb8151fb166daaf/5B709628/t51.2885-15/e35/29402531_208083639955361_4661618895893823488_n.jpg

«Իմ քենիացի ընկերուհիներից մեկը տեղի հովվին պատմել է, որ ես սևամորթ եմ դարձել և այն մասին, թե որքան շատ եմ ցանկանում աֆրիկուհի դառնալ»,-ասել է Բիգը։ Այդ ժամանակ հովիվը նրան Նյերի քաղաքի եկեղեցի է հրավիրել, որտեղ նա մկրտվել է և ստացել Մալայկա Կուբվա անունը, ինչը նշանակում է «մեծ հրեշտակ»։

Մոդելի խոսքով՝ ինքը երջանիկ է, որ իսկական աֆրիկուհի է դարձել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ