Միջազգային - Իսլամական Պետությունը սպառնացել է ՌԴ-ին, որ վրեժ կլուծի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի մահմեդականներին սպանելու համար»՝ հրապարակելով Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թիրախավորող պաստառ, գրում է The Daily Mail-ը:

 

Պաստառում ջիհադականը պատկերված է պայթյունի ֆոնին՝ ձեռքին AK-47, իսկ հետևի ֆոնին՝ ֆուտբոլային մարզադաշտ: Լուսանկարի ձախ հատվածում կարելի է տեսնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշանակետի տակ:

 

Սպառնալիքը հավանաբար կապված է ԻՊ-ի դեմ պայքարում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին Պուտինի աջակցության հետ:

Ավելի վաղ ահաբեկչական խմբավորումը մի շարք այլ պաստառներ է տարածել՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ահաբեկչական հարձակումներով սպառնալով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ