Միջազգային - «Մենք լավ գիտենք՝ ում կհանձնենք Աֆրինը». Էրդողանի կտրուկ պատասխանը Լավրովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կտրուկ պատասխանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին, փոխանցում է РИА Новости-ն:

Երեկ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան պետք Է Դամասկոսի վերահսկողությանը վերադարձնի Սիրիայի Աֆրին քաղաքը:

«Լավրովի մոտեցումը սխալ է: Մենք բոլորից լավ գիտենք, թե ում կհանձնենք Աֆրինը: Երբ ժամանակը գա, մենք այն կհանձնենք Աֆրինի բնակիչներին»,- ասել է Էրդողանն՝ Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում:

Իսկ ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնել էրԱֆրինը լքելու պայմանների մասին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ