Ժամանց և շոու բիզնես - Հաճելի է հանդիպել չքնաղ Այսելին՝ հարազատ Ադրբեջանից, կսպասեմ նրան իմ տարեդարձին. Կիրկորով

Այս շաբաթ ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը Մոսկվայի Եվրատեսիլյան երեկույթի ժամանակ ներկայացրել է իր հովանավորյալներին՝ Doredos խմբին, որը Լիսաբոնում ներկայացնելու է Մոլդովան: Եվրատեսիլ մրցույթի համար նա գրել է «My luchy day» հիթը, փոխանցում է Комсомольская правда-ն:

Կիրկորովի համար, սակայն այդ երգից ավելի ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել.

«Մենք Doredos»-ի հետ ներկայացնում ենք մեր երգը, որով երիտասարդները կներկայանան Մոլդովայի անունից միջազգային մրցույթում՝ Եվրատեսիլում: Անձամբ ինձ համար այս երեկո նաեւ չափազանց հաճելի էր հանդիպել չքնաղ դիվային հարազատ Ադրբեջանից՝ Այսելին: Ուզում եմ թանկագին Այսելին մաղթել հաջողություն ու հաղթանակ: Կհանդիպենք Պորտուգալիայում, սպասելու եմ քեզ ապրիլի 30-ին՝ իմ տարեդարձին Լիսաբոնում, հանդիպման վայրի մասին կհայտնեմ քեզ անձամբ»,- ինստագրամյան իր էջում գրել է Կիրկորովը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ