Միջազգային - Իսրայելը նախքան սիրիական ավիաբազան հրթիռակոծելը զգուշացրել է ԱՄՆ-ին

Իսրայելը նախապես է զգուշացրել Միացյալ Նահանգներին, որ հրթիռակոծելու է Սիրիայի Հոմս քաղաքի ավիաբազան: Այս մասին հաղորդում է NBC-ն` հղում անելով ԱՄՆ կառավարությունում իրենց աղբյուրներին:

Հեռուստաընկերությունը նաև նշել է, որ հրթիռակոծությունն իրականացրել է իսրայելական օդուժը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է, որ բազայի վրա հարձակումն իրականացվել է երկու F-15 իսրայելական ռազմական ինքնաթիռներով, որոնք արձակել են ութ հրթիռ՝ գտնվելով Լիբանանի օդային տարածքում: Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերը կարողացել են չեզոքացնել ռումբերից հինգը, իսկ երեքը հասել են նպատակին: Ըստ մի շարք ԶԼՄ-ների` հարձակման զոհ են դարձել 14 զինծառայող, այդ թվում՝ Իրանի 3 քաղաքացի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ