Միջազգային - Հայը մանկական պոռնոգրաֆիայի պահպանման կասկածանքով կալանավորվել է

Լոս Անջելեսում բնակվող հային մանկական պոռնոգրաֆիայի պահպանման կասկածանքով կալանավորել են:

Ավագ դպրոցի աշխատակից, 42-ամյա Գրիգոր Աղդայանը կալանավորվել է ապրիլի 4-ին, հաղորդում է «Los Angeles Daily News»: Աղդայանը հետագայում գրավի դիմաց ազատ է արձակվել:

Աշակերտների ծնողներին ուղղված նամակում դպրոցի տնօրեն Պամելա Դամոնտեն նշել է, որ տղամարդը կալանավորվել է ապօրինի սեռական վարքի համար՝ ավելացնելով, որ դպրոցն այս հարցով համագործակցում է ոստիկանության հետ:

Աղդայանը 2001 թվականի մարտից մշտապես աշխատում էր դպրոցում, նրա աշխատավարձը տարեկան կազմում էր 25,138 դոլար: Նա  սահմանափակ հնարավորություններ ունեցող աշակերտների հետ աշխատող ուսուցչի օգնական էր աշխատում:

Դատական նիստը նախատեսված է ապրիլի 26-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ