Հասարակություն - «Թուրքական կլկլոցով երգող մեկը գալիս է, ու Համալիրը լցվում է. ժողովրդին հեռացրել են ազգային երաժշտությունից». Ա. Շահնազարյան

«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնը» 2017 թվականին ստացել է 124 միլիոն 271 հազար դրամի սուբսիդիա: Հանդիսատեսի թիվը՝ 15 360, որից վճարովի՝ 10 363: Տոմսերի վաճառքի ցուցանիշը 2016-ի համեմատ աճել է, նախատեսվածի համեմատ թերակատարել են շուրջ 40 տոկոսով: Վերջին ցուցանիշի վերաբերյալ պատճառաբանությունը գրեթե նույնն էր՝ տոմս իրացնելը Հայաստանում բարդ է, հանդիպման մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը

«Այս վիճակը պայմանավորված է այսօրվա իրականությամբ: Թուրքական կլկլոցով երգող մեկը գալիս է, ու Համալիրը լցվում է, որովհետև ժողովրդին հեռացրել են ազգային երաժշտությունից: Եվ դա արվում է բոլոր հնարավոր միջոցներով: Ի՞նչ է այսօր մատուցում հեռուսատեսությունը»,-իր վրդովմունքն է հայտնել «Ակունք» համույթի ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

Նախարարը չի համաձայնել հանդիսատեսի պահանջարկի մասով.

«Դո′ւք պետք է ձևավորեք այդ պահանջարկը: Ձեր ստեղծած հրաշալի արվեստը պետք է կարողանաք նաև ճիշտ «փաթեթավորմամբ» ներկայացնել, որպեսզի հանդիսատեսը լավ արվեստի հետ շփվելու հնարավորություն ունենա: Ես համոզված եմ, որ շատ-շատերն ունեն ձեր արվեստի պահանջը, պարզապես ձեր տեղը չգիտեն: Ձեր համերգների խորագրերը պետք է լինեն հասկանալի և թիրախային: Չի՛ կարելի համերգը վերնագրել «Սիրված երգեր», կամ «Հայ կոմպոզիտորների երգեր»: Նման ազդագրերն արդեն հետաքրքիր չեն: Մի′ թերագնահատեք երիտասարդ պրոդյուսերներին, համագործակցե′ք նրանց հետ»,-առաջարկել է նախարարը՝ հրաժեշտ տալով պայմանավորվածությամբ. «Ուղիղ մեկ շաբաթ անց սպասում եմ հրավերի: Կծանոթանամ և՛ ձեզ տրամադրված նոր տարածքին, և՛ ներկայացվող ծրագրին»:

Հաշվետվություն են ներկայացրել նաև Պետական ֆիլհարմոնիան և Պետական ջազ նվագախումբը:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ