Միջազգային - Գեներալ Ռաշիդ.«Իրանը պատրաստ է արձագանքել ցանկացած ագրեսիայի »

Իրանի հակաօդային պաշտպանության «Խաթամ-օլ-Անբիա» ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդն ասել է.«Իրանը պատրաստ է արձագանքել ցանկացած ագրեսիայի: Պարսից ծոցում և Օման ծովում Իրանը վարում է կանխարգելիչ քաղաքականություն»:

Գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդը շաբաթ օրը Պարսից ծոցի կղզիներ և Մակրանի ափեր կատարած այցի ժամանակ ասել է.«Իրանը պատրաստ է ամեն կարգի պաշտպանական քայլեր իրականացնել և արձագանքել ցանկացած ագրեսիայի ու կանխել տարածաշրջանում լարվածությունների ու բախումների սրումը»:

«ԻԻՀ Զինված ուժերն ամենայն հզորությամբ տարածաշրջանում կպաշտպանեն իրենց շահերը և կհակադարձեն տարածաշրջանի կայունացման դեմ ուղղված ցանկացած քայլի»,հավելել է գեներալ Ռաշիդը:

Նշելով, որ Պարսից ծոցը և Օմանի ծովը հատուկ տեղ ունեն Իրանի պաշտպանական ու անվտանգության քաղաքականություններում, գեներալ Ռաշիդը հստակեցրել է.«Պարսիցծոցյան տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը հիմնված է հարևան երկրների հետ համագործակցության, տարածաշրջանի կայունության ու անվտանգության պաշտպանության և վերտարածաշրջանային ուժերի միջամտողական քայլերին դիմակայելու սկզբունքների վրա»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ