Տարածաշրջան - Հայաստանի հետ սահմանին մոտեցած թուրք հովիվը վիրավորվել է ականի պայթյունից

Թուրքիայի Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղի բնակիչ Էրհան Բուլութը անասուններին արածեցնելու ժամանակ ականի վրա է հայտնվել։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի հետ սահմանին մոտեցած անասուններին հետ վերադարձնելու համար սահմանին մոտեցած հովիվը վիրավորվել է ականի պայթյունից։

Վիրավորված հովիվն անմիջապես շտապօգնություն է կանչել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Նշվում է, որ նրա առողջական վիճակը լավ է, վնասվել է ոտքը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ