Մամուլ - «Հայկական ժամանակ».Շարունակվում է կարմրուկի, կապույտ հազի հաղթարշավը, շքերթին կմիանան խոզուկն ու դիֆթերիան

«Ցավոք, շարունակվում է կարմրուկի, կապույտ հազի հաղթարշավը... գրանցվեց կարմրուկով 15-րդ հիվանդը, կապույտ հազի 31-րդը... դարձյալ չպատվաստվածներ... Կանխատեսվում է, որ այս շքերթին կմիանան նաեւ խոզուկի վիրուսը, դիֆթերիայի բակտերիան, ու պապիլոմավիրուսն էլ կողքից կուրախանա: Բա հո մենակ չէ՞ր մնալու: Սարսափելի կլինի, եթե այս հաղթարշավը եզրափակեն հենց դիֆթերիան ու պոլիոմիելիտը... Վերջապես կհիշենք 1994 թվականի Հայաստանն ու 2010-ի Տաջիկստանը: Հետեւանքներն իրոք սարսափելի կլինեն: ԺՈՂՈՎՈՒՐԴ ջան վա՞տ էր, մամաներ ջան, գոհ չէի՞ք, որ ապրում էիք՝ մոռացած էս հիվանդությունները, վա՞տ էր, որ երեխաների առողջությունը վտանգված չէր, վա՞տ էր, որ նույն ձեւով քաղցկեղի մի տեսակ հնարավոր էր վերացնել»,- Ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Առողջապահության նախարարության պաշտոնյան «Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանի հետ զրույցում բացատրել է, թե որն է իր մտահոգության պատճառը, ինչ խնդիրներ կարող են առաջանալ, ներկայացրել է վիճակագրություն ու կոնկրետ թվեր, հայտնել, թե առողջապահության նախարարությունն առաջիկայում ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել՝ վիրուսների այս հաղթարշավը կանխելու ուղղությամբ:

Նյութը կարող եք կարդալ  օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ