Մամուլ - «Հայկական ժամանակ».Բաղրամյան 26-ի դռները մեկ շաբաթով կկողպե՞ն. ուր է գնալու Սերժ Սարգսյանը այդ օրերին

Ապրիլի 9-ին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Ապրիլի 9-ից սկսած նախագահի աշխատակազմի աշխատակիցներից ոմանք աշխատանքի չեն գնալու: Բաղրամյան 26 կգնան միայն առանձին վարչությունների աշխատակիցներ: Այսօր նախագահական նստավայրում կադրերի վարչության ղեկավարի մասնակցությամբ 4-5 ժամանոց խորհրդակցություն է եղել: Համենայնդեպս, ողջ օրվա ընթացքում, երբ մեր լրագրողը զանգահարել է կադրերի վարչություն, փոխանցել են, թե պետը խիստ կարեւոր խորհրդակցության է:

 

Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանի աշխատակազմը, արդյո՞ք այն լուծարվելու է, ապրիլի 9-ից սկսած, մինչեւ ապրիլի 17-ը Բաղրամյան 26-ի դռները կողպվելո՞ւ են: Հիշեցնենք, ՀՀ վարչապետին Ազգային ժողովն ընտրելու է ապրիլի 17-ին: Այս մի քանի օրերի ընթացքում անպաշտոն Սերժ Սարգսյանն ի՞նչ է անելու եւ հնարավո՞ր է, որ ՀՀ դեռեւս գործող վարչապետ Կարեն Կարաետյանը, որի վրա էլ օրենքով դրվելու են երկրի ղեկավարի պարտականությունները այդ մի քանի օրերի ընթացքում, տեղափոխվի Բաղրամյան 26: Ինչ արարողակարգով է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն անցնելու իր պարտականությունների կատարմանը:

Այս հարցերի պատասխանների հետեւից գնացել է «Հայկական ժամանակ»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը: Նա զրուցել է նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի, վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակի, ինչպես նաեւ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի ղեկավարի հետ:

Նյութը կարող եք կարդալ  օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ