Մամուլ - «Հրապարակ»․ Լրագրողների առաջ դռներ փակելու սկզբունքը կկիրառվի նաեւ Ա․ Սարգսյանի երդմնակալության ժամանակ

Լրագրողների առաջ դռներ փակելու սկզբունքը, որ վերջին շրջանում համատարած կիրառվում է, կկիրառվի նաեւ Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ։ Կազմակերպիչները գտել են, որ «ադալժենի» են արել լրատվական աշխարհին՝ հայտնի լրատվամիջոցների ղեկավարներին հրավիրել են հյուրի կարգավիճակով․ անցյալում նախագահականը նրանց չէր հրավիրում։
 
Իսկ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին էլ հրավիրել են ԱԺ` էկրանի վրա ուղիղ հեռարձակմամբ դիտելու արարողությունը։ Մինչդեռ մյուս ինաուգուրացիաներին լրագրողները ներկա են եղել, շփվել հյուրերի հետ, հարցազրույցներ արել, զգացել դահլիճի մթնոլորտը: Չէ՞ որ նման արարողություն տեղի է ունենում 5 տարին մեկ։
Խմբագիրներից մեկն այս առիթով ասաց․ «Էդ՝ դեռ հիմա, բա պատկերացնո՞ւմ եք ինչ է լինելու ապրիլի 9-ից հետո` մնալու է լոկ «տելեվիզորը»»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ