Միջազգային - ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը սպասում է կոնկրետ գործողությունների. Ալիևի հարցազրույցը ՏԱՍՍ-ին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը սպասում է կոնկրետ գործողությունների: Այդ մասին հայտարարել Իլհամ Ալիևը ռուսական ТАСС գործակալությանըտված հարցազրույցում:

«Անկասկած, ներկայիս իրավիճակն ընդունելի չէ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ միջազգային հանրության համար: Առավել ևս միջնորդական առաքելության մանդատ ունեցող երկրները՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետության ղեկավարի մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն պետք է փոխվի»,- ասել է նա:


Ադրբեջանի նախագահն ասել է, որ ակնկալում են կոնկրետ գործողություններ:

«Հայտարարություններն, իհարկե, կարևոր են, բայց մեզ հարկավոր է խնդրի կարգավորում»,- ասել է Ալիևը:

Նա կրկին մեղադրել է Հայաստանին «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու համար»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ