«Տեսակետ» մամուլի ակումբ - Ապրիլի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը

Ապրիլի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը:

Թեման՝ «ԱԺ արտաքին վեկտորները. տարվա ամփոփում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ԱԺ-ի մեկ տարվա աշխատանքի մոնիտորինգի, ինչպես նաև Երևանի և մարզերի 600 քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները: Սոցհարցումը պարզել է հայ հասարակության վերաբերմունքը քաղաքական կուսակցությունների աշխատանքի նկատմամբ՝ նրանց արտաքին քաղաքականության ուղղության տեսանկյունից: Ըստ սոցհարցման արդյունքների՝ ՀՀԿ արտաքին վեկտորն առավել ընդունելի է քաղաքացիների շրջանում»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ ղեկավար Ռիմա Առաքելյանը, կարի արտադրական ձեռնարկության հիմնադիր, գործարար Լիդա Սարգսյանը, «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը, քաղաքական, հասարակական ոլորտներից այլ ճանաչված կանայք: Թեման՝ «Կանանց միամսյակի ավարտ. ամփոփում: Հայ կնոջ դերը հասարակության մեջ: Ընտանիք և աշխատանք: Կանանց հորդորն ու պատգամը»:

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ 

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ