Միջազգային - Հույն ժողովուրդը կճզմի նրանց. Հունաստանի պաշտպանության նախարարը` Թուրքիային

Հունաստանի պաշտպանության նախարարը քննադատել է Թուրքիային և այն անվանել թշնամական երկիր: Փանոս Կամենոսը հայտարարել է, որ իրենք հարկ եղած դեպքում անձամբ կգնան ու հետ կբերեն երկու հույն զինվորին, որոնց թուրքական կողմը պահում է Էդիրնեի բանտում: The Washington Post-ի հաղորդմամբ, Կամենոսը  շեշտել է, որ Թուրքիայի սադրիչ քայլերն իրենց նպատակին չեն ծառայելու, հակառակը՝ է՛լ ավելի են հզորացնելու հույն ժողովրդին: ՊՆ ղեկավարը հայտնել է, որ Հունաստանը 7000 զինվոր է ուղարկել Թուրքիայի հետ սահմանամերձ կղզիներ: «Եթե այդքան համարձակություն ունեն՝ թող գան աչք տնկեն մեր հողերի վրա: Հույն ժողովուրդը կճզմի նրանց», - հայտարարել է Կամենոսը: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ