Հասարակություն - «Գրդոնչին» և մանիպուլյատորը հենց Դուք եք՝ Ձեր համակարգով. Սաքունցը՝ Արծրուն Հովհաննիսյանին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը բավականին կոշտ է արձագանքել ՀՀ պաշտանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի` ««Գրդոնչիների» հերթական մանիպուլյացիայի» մասին Facebook-յան գրառմանը:

Հիշեցնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը խիստ քննադատության էր ենթարկել իրավապաշտպանների այն պնդումները, թե ՀՀ պաշտպանության նախարարությունը միտումնավոր թաքցնում է Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը՝ մահացությունների վերաբերյալ հանրությանը տալով ոչ ամբողջական եւ ոչ ճշգրիտ տեղեկատվություն։

Հովհաննսիյանը, մասնավորապես, գրել էր. ««Գրդոնչիների» հերթական մանիպուլյացիան։ Մարդկանց զգացմունքների հետ մի խաղացեք, ես անձամբ ձեզ բազմիցս ապացուցել եմ, որ դուք իրավիճակին երբեք չեք տիրապետել»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ինչ, որ կտորներ պոկելով իրականությունից ճշմարտության տեղ մի մատուցեք։ ՀՀ ԶՈւ-երում ոչ մի մահ չկա, որ թաքցրած է։ Նախ դա մեր գործելաոճը չի, երկրորդ դա անհնար է եւ երրորդ. եթե դուք նման մի դեպք գտնեիք, ապա ձեր հիստերիան հիմա հասել էր մինչեւ Մարս։ Ամեն տարի նույնն եք անում։ Զորացրված զինծառայողի մահը տանը գրանցում եք բանակի մահ ու այն էլ թաքցրած։ Տանը ինֆարկտից մահացածին հաշվում եք թաքցրած մահ եւ այսպես շարունակ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ հստակ հասցեատերեր չէին նշվում, բայց քանի որ խոսքը բանակում զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու մասին պնդումներին էր վերաբերում, ապա դժվար չէր հասկանալ, որ քննադատության թիրախում հայտնվել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կամ նրա աշխատակիցները:

Ավելի վաղ այդ իրավապաշտպան կազմակերպությունը համեմատելով ՄԻՊ-ի զեկույցն ու Պն-ի տվյալները հանգել էր եզրակացության, համաձայն որի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը միտումնավոր թաքցնում է Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը՝ մահացությունների վերաբերյալ հանրությանը տալով ոչ ամբողջական եւ ոչ ճշգրիտ տեղեկատվություն։

Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի Տարեկան հաշվետվության ԳԼՈՒԽ 3. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ բաժնում (գտնել՝ զեկույցի 286-րդ էջում) նշված է, որ համաձայն ՊՆ-ից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում 2017 թվականին մահացել է 75 զինծառայող։ Մարտական հերթապահության ընթացքում զոհվել (մահացել) է 41 զինծառայող, այլ պայմաններում՝ 34։

Մինչդեռ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում մահացել է 56 զինծառայող։ Ստացվում է՝ Պաշտպանության նախարարությունը հանրությունից թաքցրել է 19 զինծառայողի մահը, եզրահանգել էին իրավապաշտպանները։

ՊՆ-ի վիրավորանքին Արթուր Սաքունցի պատասխանը չուշացավ: «Պարոն Արծրուն Հովհաննիսյա՞ն, արդեն անցնում եք բարեկրթության բոլոր սահմանները», - գրել է իր Facebook-ի էջում Սաքունցը ու խիստ տոնով հավելել. «Ուրեմն լսեք ուշադիր, "գրդոնչին" և մանիպուլյատորը հենց Դուք եք՝ Ձեր համակարգով, որ նույն երևույթի վերաբերյալ տարբեր թվեր եք հրապարակում, կամ ներկայացնում: «Գրդոնչին» և մանիպուլյատորը հենց Դուք եք՝ Ձեր համակարգով, Ձեր համակարգում կատարված, բացահայտված ու չբացահայտված բազմաթիվ կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործություններով»:

«Իսկ թե, տիրապետում ենք, թե չենք տիրապետում, այդ խնդիրը ճշտելու համար կա հստակ տարբերակ: Հրավիրում եմ բանավեճի Հ1-ով, Դեմ առ Դեմ ձևաչափով, որը կվարի ոչ թե Հ1-ի լրագրողը, այլ ցանկացած լրագրող epress.am-ից, կամ lragir.am-ից, կամ medialab.am-ից: Իսկ այդ Դեմ առ Դեմ-ի հարցը կարծում եմ հենց Դուք եք լուծելու, մենք չունենք հնարավորություն Հ-ով հանդես գալու մեր առաջարկած թեմայով: Սպասում եմ արձագանքի»,- նշել է իրավապաշտպանը:

 Տպել

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ