Մամուլ - «Ժողովուրդ»․ Նախկին դատավորի դեմ գումարի պահանջով քաղաքացիական հայցերի շարան է սկսվել

«Ժողովուրդ» թերթը գրում է․
Կաշառք ստանալու համար մեղադրյալի աթոռին հայտնված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ գումարի պահանջով քաղաքացիական հայցերի շարան է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Բարսեղյանի դեմ մի քանի տասնյակ միլիոն դրամի հայց են ներկայացրել քաղաքացիներ, նաեւ առեւտրային բանկերը: Օրինակ` «Արդշինբանկ ՓԲԸ»-ն, դիմելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Բարսեղյանից պահանջում է գանձել 8 միլիոն 218 հազար 991.30 դրամ:
Այդ գործը քննել է դատավոր Սերոբ Մանուկյանը եւ բավարարել հայցը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նախկին դատավորի փաստաբան Վարդուհի Էլբակյանին, որն էլ ասաց. «Գիտեմ, որ ֆինանսական խնդիրներ կային, որքանով գիտեմ` վճարվել է, բայց ես քաղաքացիական հայցերով չեմ զբաղվում եւ ձեռնպահ կմնան այդ հարցերին պատասխանելուց»:
 
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ