Մամուլ - «Հայկական ժամանակ».Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում

Վերջին շրջանում շատ է խոսվում Նախիջեւանից հնարավոր ռազմական հարվածի մասին: Բազմիցս նշվել է այդ վտանգի եւ հակազդող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Սակայն, մի կողմ թողնելով հարցի զուտ ռազմական բաղադրիչը, «Հայկական ժամանակ»-ի լրագրող Վլադիմիր Մարտիրոսյանը կենտրոնացել է նախիջեւանյան խնդրի նաեւ քաղաքական մասի վրա եւ փորձել ավելի լայն՝ տարածաշրջանային մակարդակով դիտարկել այն:

 

ՀԺ-ի լրագրողն անդրադարձել է նաեւ Նախիջեւանից սպառնացող վտանգի մասին արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի օրերս հրապարակած հոդվածին:

 

Նավասարդյանը նշել էր, որ Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների եւ նրանց գերազանցող թուրքական 3-րդ բանակային կորպուսի հաշվարկները հիմնված են Հայաստանի հետ հնարավոր ռազմական բախման դեպքում մեր ԶՈՒ-ին երկու ճակատով պատերազմ պարտադրելու տրամաբանության վրա, ինչը թույլ կտա ճնշման տակ պահել հիմնական ճակատի թիկունքը։

Իրատեսակա՞ն է դա եւ ինչ վտանգ է մեզ սպառնում Նախիջեւանից:

Հոդվածը կարող եք կարդալ  օրաթերթի ապրիլի 5-ի համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ