Մամուլ - «Հայկական ժամանակ».Ազատության հրապարակը միաժամանակյա «բռոնյա» է արել 3 ուժ. կմիավորվե՞ն, թե կխոչընդոտեն իրար

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու նպատակով Ազատության հրապարակն ապրիլի 1-ից միանգամից երեք տարբեր ուժեր «բռոնյա» են արել:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Վահագն Հովակիմյանը դիմել են Երեւանի քաղաքապետարան, որպեսզի ապրիլի 13-ից 17-ը ներառյալ անընդմեջ Ազատության հրապարակում հանրահավաքներ եւ երթեր իրականացնեն: 

Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ 21-ին հանրահավաք եւ երթ իրականացնելու հայտ է ներկայացրել նաեւ Զարուհի Փոստանջյանի կողմից ղեկավարվող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: 

Ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 20-ն Ազատության հրապարակը «բռոնյա» են արել նաեւ «Սասնա Ծռեր» խմբավորման համակիրները եւ Հանուն Հայաստան Պետության ճակատի ներկայացուցիչները:

Քաղաքապետարանն, ի դեպ, ի գիտություն ընդունելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանրահավաք անցկացնելու մասին հայտը, միաժամանակ որոշ սահմանափակումներ է մտցրել:

Ինչ սահմանափակումների մասին է խոսքը, ինչու է Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունել նույն օրերի համար ներկայացված բոլոր երեք ուժերի հայտերը, արդյո՞ք այդ ուժերը միաժամանակյա միջոցառումների ժամանակ չեն խոչընդոտելու միմյանց, թե՞ ընդհակառակը՝ միավորման պլան կա:

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը զրուցել է Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչի, ինչպես նաեւ հանրահավաք անելու հայտ ներկայացրած ուժերի ներկայացուցիչների հետ:

Նյութը կարող եք կարդալ  օրաթերթի ապրիլի 5-ի համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ