Մամուլ - «Հայկական ժամանակ». Լելե Թեփեն ստրատեգիական նշանակության բարձունք է. Վահան Բադասյանը հակադարձում է ԳՇ պետին

Ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին է պատասխանելիս ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի գրաված Լելե Թեփե բարձունքը ռազմավարական կարեւոր նշանակություն չունեցող բարձունք է, եւ որ հիմա հակառակորդը նմանատիպ ռազմական գործողություն այլեւս չի կարող իրականացնել: 

 

Լելե Թեփե բարձունքի կարեւորության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի լրագրող Նիկոլայ Ավետիսյանը զրուցել է Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ռազմական եւ քաղաքական գործիչ Վահան Բադասյանի հետ:

 

«Ապրիլից հետո ոմանք ասացին՝ ստրատեգիական կարեւոր բարձունք չէ, ոմանք ասացին՝ անպետք հողեր են, ամեն մեկը մի բան է ասում: Ես չեմ ուզում անձնավորել, բայց նման արտահայտություններն առաջին հերթին քաղաքական ոչ հասունության արդյունք են, երկրորդ հերթին՝ հայոց լեզվին չտիրապետելու արդյունք եւ երրորդ հերթին՝ դա սրտացավությունից զուրկ մարդու արտահայտություն է: Հարցն այն չէ, թե ինչ բարձունք է դա՝ ստրատեգիական նշանակության կամ ոչ նշանակության, հարցն այն է, որ կարծրատիպ է կոտրվել, հարցն այն է, որ դիրք է գրավվել, մեր դիրքերն են գրավվել, եւ այնտեղ մեր որդիներն ու հայրերն են զոհվել»,- ասել է Բադասյանը: 

Բադասյանը բացատրել է բարձունքի կարեւորությունը, նշել, թե ինչու է Մովսես Հակոբյանը նման հայտարարություն արել, ինչպես նաեւ պատասխանել է մեր մի քանի այլ հարցերի:

Հարցազրույցը կարող եք կարդալ  օրաթերթի ապրիլի 5-ի համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ