Ժամանց և շոու բիզնես - Քիմ Քարդաշյանը թողարկել է «հայկական» ստվերաներկեր

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ իր կոսմետիկ KKW Beauty-ի ապրանքանիշի ստվերաներկերի շարքում հայտվել են «հայկական» և «ալբանական» երանգներ:

 

 

«Ես և Մարիոն (Մարիո Դեդիվանովիչը ալբանական ծագում ունեցող հոլիվուդյան վիզաժիստ է) զգում ենք, որ մեր մշակութային ժառանգությունը մեզ համար խորը նշանակություն ունի: Մարիոն ինձ հետ էր Հայաստանում, և մենք  անընդհատ խոսում էինք մեր մշակույթների մասին և որոշեցինք, որ իդեալական կլիներ նոր երանգները մեր ինքնությանբ կոչելը»,- ասել  Քիմ Քարդաշյանը Refinery 29 ամսագրին տված հարցազրույցում

 

Մարիո Դեդիվանովիչը նշել է, որ երբ խոսքը վերաբերում է գլամուրին, Քիմը նախընտրում է էթնիկ պատկերները:

KKW Beauty X Mario հավաքածուն պատրաստվել է 10 տարի և կներկայացվի 2018 թվականի ապրիլի 5-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ